Նախագծող ինժեներ /Solar Design Engineer/
Սոլարա ՍՊԸ
Նկարագրություն
Արևային կայանների տեղադրման կազմակերպությունում նախագծող ինժեները (Solar Design Engineer) պատասխանատու է արևային ֆոտովոլտային (PV) համակարգերի տեխնիկական նախագծման և փաստաթղթավորման համար
Պարտականություններ
- Արևային կայանների տեղադրման համար նախնական տեղանքի վերլուծություն / հաճախորդի տանիք կամ հողատարածք՝ ապահովելով տեխնիկական գնահատում/ արևային ճառագայթման պայմաններ, ստվերներ, տանիքի թեքություն և ուղղվածություն/։
- Արևային համակարգի նախագծման ընթացակարգի ապահովում՝կայանի հզորության հաշվարկում՝ պայմանավորված հաճախորդի սպառմամբ, արևային վահանակների, ինվերտորների, պաշտպանիչ սարքերի նախնական ընտրություն, մալուխների հատույթների և վահանակների դասավորության նախագծում։
- Արևային կայանի արտադրողականության և տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության վերլուծության, լարման անկման հաշվառման, ինվերտորների և վահանակների համատեղելիության ստուգման ապահովում։
- Մալուխային ուղիների, մոնտաժային գծագրերի, միացման սխեմաների գծագրերի ապահովում։
- Աշխատանքային և նախագծային աշխատանքների ապահովում՝ համաձայն էլեկտրատեխնիկական նորմերի և անվտանգության պահանջների։
- Նախագծերի արդյունավետ իրականացման համար համագործակցություն վաճառքի և արևային կայանների մոնտաժ ապահովման թմերի հետ։
- Տեխնիկական հաշվարկների և նախագծային փաստաթղթերի կազմում, անհրաժեշտության դեպքում հաշվետվությունների, ոչ ստանդարտ լուծումների և առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (էներգետիկա, ճարտարագիտություն կամ հարակից ոլորտներ)
- Նախագծման աշխատանքների փորձի առկայություն առնվազն 1-2 տարի
- Արևային համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն
- AutoCAD, AGISOFT, MS Office ծրագրերի իմացություն
- Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու, կազմելու հմտություն
Հավելյալ նշումներ
Նախատեսված է 5օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատաժամերը՝ 15։00-24։00
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: