Նախագծող ինժեներ / Civil 3D մասնագետ
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Նկարագրություն
«Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի նախագծող ինժեների՝ Civil 3D մասնագիտացմամբ։
Պարտականություններ
-
Նախագծային փաստաթղթերի և նախահաշիվների հիման վրա նախագծային տվյալների մշակում և գեոդեզիստների համար աշխատանքային ֆայլերի պատրաստում,
-
Autodesk Civil 3D ծրագրով տվյալների մշակում,
-
Նախագծային լուծումների և շինհրապարակում փաստացի իրականացված աշխատանքների համապատասխանության ստուգում,
-
Հողային, ճանապարհաշինական և այլ շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկ,
-
Ամփոփագրերի և հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
-
AutoCAD , Civil 3D ծրագրերի լավ իմացություն,
-
Microsoft Excel ծրագրի իմացություն,
-
Նախագծային տվյալների հետ աշխատելու փորձ,
-
Գեոդեզիական աշխատանքների ընթացակարգերի և շինարարական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական նշված էլ․հասցեին։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: