Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծող Ինժեներ

ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Քաղաք` Վաղարշապատ
Աշխատավարձ`
Ամսական 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պահանջվում է SOLIDWORKS , CATIA V5 Ծրագրերի իմացությամբ ինժեներ։

Պարտականություններ

Աշխատանքային հիմնական գործառույթներն են՝

  • նշված ծրագրերով սան․հանգույցների, մասնավորապես, զուգարանակոնքի, լվացարանի, աղբամանկի, ցայտաղբյուրի և այլ արտադրատեսակների գծագրման աշխատանքների իրականացում։
  • գծագրված արտադրանքի ստուգում՝ համապատասխան հաստատված ստանդարտների։

Պահանջներ

  • բարձրագույն տեխնիկական կրթություն
  • նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
  • օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • այլ ծրագրեր, որոնցով հնարավոր է գծագրել, կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ հնգօրյա։

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Չոբանքյարայի խ. թիվ 3
Phone
Հեռ.
+374(11)707-222: էլ հասցե ՝ info@moeff.am
<<Մոեֆֆ>> ընկերության պատմությունը սկիզբ է առել 1988թ.-ին Գերմանիայում, որտեղ գործարկվել է չժանգոտվող մետաղից խողովակների արտադրությունը: 2008թ.-ին Մոեֆֆ ընկերությունը գրանցվել է ՌԴ տարածքում, որի նպատակն է եղել սեփական հակավանդալային արտադրանքի մասշտաբային նախագծի իրականացումը, նախատեսված հատուկ նշանակություն ունեցող ռազմաարդյունաբերական համալիրի համար: Արտադրատեսակների հաջող իրացումը և բրենդի լայն ճանաչումը հանգեցրել է արագ աճի և ապրանքների մատակարարման լայնածավալ ընդլայնմանը:Այսօր ընկերությունը գործարաններ ունի ԵվրԱզէՍ մաքսային միության տարածքում, որը արտադրում է ոչ միայն սանիտարա-տեխնիկական սարքավորումների լայն տեսականի, այլև չժանգոտվող մետաղից խողովակներ և այլ տարբեր իրեր:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում