Նախագծող ճարտարագետ
Պրոֆմոնտ ՍՊԸ
Նկարագրություն
Պրոֆմոնտ ինժեներական ընկերությունը փնտրում է օդափոխության, ջեռուցման, հովացման և ջրամատակարարման, կոյուղու, ջրահեռացման համակարգերի նախագծող ճարտարագետի, ով կհամալրի ընկերության մասնագիտական թիմը։
Պարտականություններ
- Իրականացնել օդափոխության, ջեռուցման և հովացման (HVAC), ջրամատակարարման, կոյուղու, ջրահեռացման (ՋԿ) համակարգերի նախագծում
- Նախագծային փաստաթղթերի մշակում
- Իրականացնել հիդրավլիկ և ջերմատեխնիկական հաշվարկներ
- Տեխնիկական հաշվարկների իրականացում
- Ծավալաթերթի կազմում
- Միաժամանակ աշխատել տարբեր նախագծերում և մեծաքանակ ինֆորմացիայի հետ
- Համագործակցություն ճարտարապետների, էլեկտրամատակարարման մասնագետների հետ՝ համակցված նախագծերի շրջանակում
- Անհրաժեշտության դեպքում, շինհրապարակում առաջացած հարցերի պարզաբանում և լուծում
Պահանջներ
- Ճարտարագետի բարձրագույն կրթություն (ցանկալի է ՋԳՄՕ բաժին)
- ՀՀ–ում գործող նորմերի և ստանդարտների իմացություն
- AutoCAD ծրագրերի իմացություն
- Revit MEP ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման կարողություն
- Սթրեսակայուն, լարված պայմաններում աշխատելու կարողություն
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին և այժմ շուկայում առաջատար ընկերություններից մեկն է։
«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ում մենք մասնագիտանում ենք HVAC և ջրամատակարարման համակարգերի համար համալիր լուծումների մատուցման մեջ։
Որակի, արդյունավետության և հաճախորդների գոհունակության նկատմամբ ամուր հանձնառությամբ՝ մեր մասնագիտական և փորձառու թիմը առաջարկում է փորձագիտական ծառայություններ հետևյալ ոլորտներում՝
- Ջեռուցման, օդափոխության, օդորակման համակարգերի, կաթսայատների, սառնարանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծում, որոնք հարմարեցված են բնակելի, առևտրային և արդյունաբերական օբյեկտների կոնկրետ կարիքներին,
- Վերը նշված համակարգերի մոնտաժ,
- Սպասարկում՝ օպտիմալ աշխատանքի, էներգաարդյունավետության և համակարգի երկարակեցության ապահովման համար,
- Խորհրդատվական ծառայություններ՝ հաճախորդներին տեխնիկական որոշումների, համակարգի արդիականացման և կարգավորող մարմինների համապատասխանության հարցերում ուղղորդելու համար,
- Սարքավորումների ներմուծում, վաճառք, մոնտաժում։