Նախագծող
«ԼՈՋԻՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Նկարագրություն
«Լոջիք Գրուպ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և ստեղծագործ նախագծող՝ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Մշակել և պատրաստել նախագծային փաստաթղթեր
- Կատարել չափագրումներ և տեխնիկական հաշվարկներ
- Համագործակցել պատվիրատուների և թիմի անդամների հետ
- Կատարել նախագծերի մշտադիտարկում և անհրաժեշտ ճշգրտումներ
- Ապահովել նախագծերի համապատասխանությունը գործող նորմերին և ստանդարտներին
Պահանջներ
- Բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն
- AutoCAD Նախագծման ծրագրի իմացություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30, 13:00-13:30 ընդմիջում, շաբաթ՝ 09։00-13։00:
Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար: