Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՆԱԽԱԳԾՈՂ

Նեկա ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
24.10.2026

Կահույքի արտադրության ոլորտում առաջատար NEKA ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծող-կոնստրուկտորի, ով պատրաստ է միանալ մեր թիմին և նախագծային գաղափարները վերածել տեխնիկապես ճշգրիտ ու արտադրության համար պատրաստ լուծումների։

Պարտականություններ

  • Կահույքի մոդելավորում և նախագծում Բազիս (Базис-Мебельщик) ծրագրով,
  • Էսքիզների և հաստատված նախագծային լուծումների հիման վրա աշխատանքային և արտադրական գծագրերի մշակում,
  • Կահույքի կոնստրուկտիվ հանգույցների և տեխնիկական լուծումների մշակում,
  • Նախագծերի տեխնիկական համապատասխանության ստուգում մինչև արտադրություն փոխանցելը,
  • Համագործակցություն նախագծման և արտադրական ստորաբաժանումների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Բազիս (Базис-Мебельщик) ծրագրի գերազանց տիրապետում,
  • Կահույքի արտադրական տեխնոլոգիաների, նյութերի և ֆուրնիտուրայի լավ իմացություն,
  • Չափագրման, նախագծման և արտադրական գծագրերի կազմման փորձ,
  • Տեխնիկական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն,
  • Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն,
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։

Աշխատանքային գրաֆիկ

  • Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00
  • Շաբաթ՝ 09:00–14:00

Աշխատավարձը սկսած 400,000 դրամից:

Ընկերության մասին
address
Հասցե
Թևոսյան փողոց 13/11
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044711417

NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում