Նախագծող
Շինմաստեր ՍՊԸ
Նկարագրություն
(Ջրամատակարարում, ջրահեռացում, ոռոգում)
Շինարարական ընկերությունը հրավիրում է պատասխանատու և փորձառու նախագծողներ միանալու նախագծման բաժնի թիմին։
Պարտականություններ
- Նախագծային հաշվարկների իրականացում,
- Գծագրերի պատրաստում և ձևավորում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ճարտարագիտական ուղղությամբ),
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նախագծման ոլորտում,
- Ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի նախագծման հմտություններ,
- Գծագրական և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ,
- Ծրագրերի իմացություն՝ AutoCAD, MS Office,
- Այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն,
- Մասնակցություն խոշոր և ռազմավարական նախագծերի իրականացմանը,
- Անվճար սուրճ և թեյ՝ գրասենյակում ողջ օրվա ընթացքում,
- Կորպորատիվ միջոցառումներ՝ թիմային ոգին պահպանելու և զարգացնելու նպատակով։
«Շինմաստեր» ՍՊ Ընկերությունը ինժեներաշինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին։ Մասնագիտացված է ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի նախագծման և կառուցման ոլորտում։
Ներկայումս ընկերությունն իրականացնում է խողովակաշարերի, պոմպակայանների, ջրամբարների և այլ ինժեներական ենթակառուցվածքների նախագծում և շինարարություն։