Նախագծի ղեկավարի օգնական
Աթենք Ինդուստրիալ Կոմպլեքս ՍՊԸ
Նկարագրություն
Նախագծի ղեկավարման սահմանված գործառույթների իրականացում անշարժ գույքի կառավարման ոլորտում։
Պարտականություններ
- Վերահսկել վարձակալության հանձնված գույքերի վիճակը և արձանագրել ընթացիկ խնդիրները․
- Համակարգել առաջացող վթարային և տեխնիկական հարցերի լուծման գործընթացը համապատասխան մասնագետների հետ․
- Իրականացնել վարձակալության հանձնված տարածքների հետ կապված ֆինանսական գործառույթներ․
- Աջակցել պայմանագրերի պատրաստման և փաստաթղթերի շրջանառության գործընթացին․
- Ներկայացնել վճարումների հաշվարկների վերաբերյալ հաշվետվություններ․
- Կատարել նախագծի ղեկավարի այլ հանձնարարականներ․
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հարակից ոլորտներում
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, MS Excel)
- Բանակցություններ վարելու և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ և նախաձեռնողականություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Անձնական մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն
Անշարժ գույքի կամ կառավարման ոլորտում փորձի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ
9։00-18։00
«Աթենք Ինդուստրիալ Կոմպլեքս» ընկերությունը զբաղվում է հասարակական և արդյունաբերական օբյեկտների կառուցապատմամբ։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը շինարարական նախագծերի ղեկավարումն է: Մեր ընթացիկ խոշոր նախագծերից են արդյունաբերական համալիրի և գրասենյակային շինությունների կառուցապատումը: