Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծի ղեկավար կահույքի ոլորտում

MIORA

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
23.08.2026

Նկարագրություն

MIORA կահույքի գործարանը փնտրում է նախագծի ղեկավար,
ով կկառավարի և կհամակարգի հաճախորդների պատվերների ամբողջական ընթացքը՝ ապահովելով որակ, ժամկետների պահպանում և սահուն արտադրական գործընթաց։

Պարտականություններ

• Վերահսկել հաճախորդների պատվերների ամբողջական ընթացքը՝ ընդունումից մինչև վերջնական հանձնում
• Համակարգել պատվերի բոլոր փուլերը՝ չափագրում, նախագծում, արտադրություն և տեղադրում
• Կապ պահել հաճախորդների հետ՝ հստակեցնելով պահանջներն ու փոփոխությունները
• Աշխատել տեխնիկական առաջադրանքների և գծագրերի հետ
• Կոորդինացնել դիզայներների, արտադրամասի և մոնտաժի թիմերի աշխատանքը
• Վերահսկել պատվերի ժամկետների պահպանումը
• Ապահովել արտադրանքի համապատասխանությունը հաստատված նախագծին և որակի չափանիշներին
• Արագ արձագանքել խնդիրներին և առաջարկել լուծումներ
• Վերահսկել պատվերի հետ կապված փաստաթղթային և կազմակերպչական գործընթացները
• Պատրաստել ընթացիկ հաշվետվություններ ղեկավարությանը

Պահանջներ

• Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ դիզայն, ճարտարապետություն ոլորտ)
• Փորձ կահույքի արտադրության ոլորտում
• Տեխնիկական գծագրեր կարդալու և հասկանալու կարողություն
• Բարձր կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
• Միաժամանակ մի քանի պատվեր կառավարելու կարողություն
• Պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
• «Базис-мебельщик» կամ այլ նախագծային ծրագրի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում