Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծի ավագ ղեկավար

Նոր Փրոջեկտս ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
18.07.2025

Պարտականություններ

  • Պլանավորել և համակարգել նախագծերի արտադրական փուլերի աշխատանքները՝ ապահովելով գործընթացների հստակ կազմակերպվածություն,
  • Ղեկավարել նախագծերի պլանավորումը և իրականացման բոլոր փուլերը՝ սկսած գաղափարից մինչև ավարտ,
  • Սահմանել նախագծերի նպատակները, ակնկալվող արդյունքներն,
  • Մշակել առաջադրանքների տեխնիկական բնութագրերը և անհրաժեշտ ռեսուրսների պահանջները,
  • Կատարել նախագծերի համալիր պլանավորում՝ ներառելով ժամանակացույցը, ռեսուրսների բաշխումը և ռիսկերի գնահատումը,
  • Իրականացնել նախագծերի բյուջեի կառավարում և վերահսկել ռեսուրսների նպատակային օգտագործումը,
  • Զբաղվել նախագծերի ժամկետների ճշգրիտ նախագծմամբ և պլանավորմամբ,
  • Աջակցել նախագծային թիմի աշխատանքին՝ ղեկավարելով անձնակազմի ամենօրյա գործունեությունն ու խթանելով համագործակցային մթնոլորտ,
  • Հետևել նախագծի իրականացման որակին՝ ապահովելով համապատասխանությունը սահմանված ժամանակային, բյուջետային և որակական չափանիշներին,
  • Համաձայնեցնել նախագծի ռազմավարական ուղղությունները և հիմնական փուլերը կազմակերպության ղեկավարության հետ,
  • Անհրաժեշտության դեպքում մշակել ներքին ընթացակարգերի, կարգավորումների և ծրագրերի վերաբերյալ փաստաթղթային բազա,
  • Կատարել նաև ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ՝ կապված նախագծերի արդյունավետ կազմակերպման և իրականացման հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նախագծերի կառավարման ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Խորը գիտելիքներ նախագծի ղեկավարման սկզբունքների վերաբերյալ,
  • Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։

Հավելյալ նշումներ

"Նոր Փրոջեքթս" ընկերությունը հանդիսանում է մի շարք միջազգային բրենդների (Carpisa, Geox, Henderson) պաշտոնական մատակարար Եվրոպայում , ԱՊՀ և արաբական երկրներում:

Ընկերությունը արտադրում և արտահանում է կահույքի մեծ տեսականի։

Աշխատանքը գտնվում է ք․ Բուրեղավանում։

Հեռ։044777004

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044777004

Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում