Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծերի համակարգող

Glasswork

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
19.09.2026

Նկարագրություն

Պաշտոնի նպատակը

Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել ընկերություն մուտք գործող նախագծերի արդյունավետ նախապատրաստումը, հաշվարկը, նախահաշվարկումը և հետագա համակարգումը՝ ապահովելով հաճախորդի, նախագծման, արտադրության, ֆինանսական և այլ ստորաբաժանումների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակումը։

Աշխատակիցը չի իրականացնում ակտիվ վաճառք և նոր հաճախորդների ներգրավում։ Նրա պատասխանատվության հիմնական ոլորտը ստացված նախագծերի կոմերցիոն և կազմակերպչական ապահովումն է։

Հիմնական պարտականություններ

1. Հաճախորդների հետ հաղորդակցություն

  • Կապ պահպանել արդեն ներգրավված հաճախորդների և նախագծերի պատասխանատուների հետ։
  • Ստանալ և ճշտել նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
  • Ուսումնասիրել հաճախորդի տեխնիկական պահանջները, գծագրերը և նախագծային փաստաթղթերը։
  • Ճշտել պատվերի ծավալները, տեխնիկական պարամետրերը, ժամկետները և այլ պայմանները։
  • Հաճախորդին տրամադրել նախագծի ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
  • Հաճախորդից ստացված փոփոխություններն ու լրացումները փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին։

2. Նախահաշվարկ և կոմերցիոն հաշվարկներ

  • Կատարել նախագծերի նախնական և մանրամասն հաշվարկներ։
  • Ուսումնասիրել նախագծի նյութերի և աշխատանքների ծավալները։
  • Հաշվարկել նյութերի, արտադրության, վերամշակման, լոգիստիկայի, տեղադրման և այլ անհրաժեշտ ծախսերը։
  • Կազմել նախահաշիվներ։
  • Պատրաստել գնառաջարկներ՝ հաստատված գնային քաղաքականության շրջանակներում։
  • Անհրաժեշտության դեպքում կատարել գնառաջարկների փոփոխություններ և վերահաշվարկներ։
  • Հաշվարկներում ապահովել տվյալների ճշգրտությունը և ամբողջականությունը։
  • Համաձայնեցնել հաշվարկները ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների հետ։

3. Նախագծերի համակարգում

  • Նախագծի ընդունումից մինչև ավարտ համակարգել դրա ընթացքը։
  • Կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը նախագծման, արտադրության, գնումների և այլ ստորաբաժանումներին ըստ անհարաժեշտության։
  • Հետևել նախագծի կատարման փուլերին և ժամկետներին։
  • Վերահսկել, որ հաստատված նախագծային լուծումները և պատվերի պայմանները ճիշտ փոխանցվեն կատարման փուլ։
  • Հետևել նախագծի շրջանակում փոփոխություններին և դրանց ազդեցությանը արժեքի, ժամկետների և աշխատանքների ծավալի վրա։
  • Առաջացող խնդիրների վերաբերյալ ժամանակին տեղեկացնել պատասխանատու ղեկավարներին։
  • Համակարգել տարբեր ստորաբաժանումների միջև առաջացող հարցերի լուծումը։

4. Ֆինանսական հաշվետվողականություն

  • Կազմել բաժնի նախագծերի ֆինանսական հաշվետվություններ։
  • Հետևել նախագծերի պլանավորված և փաստացի ծախսերին։
  • Հետևել նախագծերի շահութաբերության ցուցանիշներին։
  • Պատրաստել նախագծերի ֆինանսական արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
  • Վերլուծել նախահաշվային և փաստացի ծախսերի շեղումները։
  • Ղեկավարությանը ներկայացնել նախագծերի ֆինանսական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։

Պաշտոնի պատասխանատվության սահմանները

Աշխատակիցը պատասխանատու է՝

  • նախագծի վերաբերյալ տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ հավաքագրման,
  • նախահաշիվների և հաշվարկների ճշգրտության,
  • գնառաջարկների ժամանակին պատրաստման,
  • համապատասխան ստորաբաժանումներին տեղեկատվության ճիշտ փոխանցման,
  • նախագծերի ֆինանսական ցուցանիշների հաշվետվողականության համար։

Պահանջներ թեկնածուին

Կրթություն

Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտական, տեխնիկական, ճարտարագիտական կամ կառավարման ոլորտում։

Աշխատանքային փորձ

  • 2+ տարվա փորձ նախահաշվարկի, նախագծերի համակարգման, արտադրության, շինարարության կամ հարակից ոլորտում։
  • Նախագծերի հետ աշխատելու փորձը պարտադիր առավելություն է։
  • Արտադրական ոլորտի փորձը ցանկալի է։

Հմտություններ

  • Նախահաշիվ և ինքնարժեք հաշվարկելու կարողություն։
  • Excel-ի լավ իմացություն։
  • Ֆինանսական տվյալների վերլուծության կարողություն։
  • Տեխնիկական փաստաթղթեր և գծագրեր կարդալու կարողություն։
  • Բարձր հաշվարկային և վերլուծական ունակություններ։
  • Նախագծերի միաժամանակյա համակարգման կարողություն։
  • Հաճախորդների հետ պրոֆեսիոնալ հաղորդակցվելու կարողություն։
  • Ժամկետների պահպանման և պատասխանատվություն կրելու կարողություն։
  • Ցանկալի է AutoCAD-ի կամ տեխնիկական գծագրերի հետ աշխատելու կարողություն, ERP/CRM համակարգերի իմացություն։
  • Ապակու մշակման և կոնստրուկցաիների արտադրության ոլորտի վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն։
  • Նախահաշվարկային ծրագրերի իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում