Նախագծերի ղեկավարի օգնական
Ալֆա Ինժինիրինգ
Նկարագրություն
Alpha Engineering ընկերությունը փնտրում է նախագծերի ղեկավարի օգնականի՝ ընթացիկ նախագծերի կազմակերպչական աշխատանքների համակարգման և վերահսկման համար։
Մասնագետի հիմնական խնդիրն է հետևել առաջադրանքների կատարմանը, ապահովել տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությունը, կազմակերպել նյութերի և սարքավորումների ժամանակին մատակարարումը և աջակցել աշխատանքների անխափան ընթացքին։
Ակնկալում ենք նախաձեռնող և պատասխանատու մասնագետի, ով կարողանում է ինքնուրույն բացահայտել կազմակերպչական խնդիրները, գտնել լուծումներ և հետևողականորեն հասցնել աշխատանքները վերջնական արդյունքի։
Հաստիքը չի ենթադրում նախագծերի տեխնիկական ղեկավարում կամ ինժեներական որոշումների կայացում։
Պարտականություններ
- Ընթացիկ նախագծերի կազմակերպչական աշխատանքների համակարգում, առաջադրանքների կատարման և սահմանված ժամկետների վերահսկում։
- Աշխատանքային գործընթացներում առաջացող խոչընդոտների բացահայտում և դրանց լուծման կազմակերպում։
- Նախագծողների, տեխնիկական ղեկավարության, մոնտաժային խմբերի և մատակարարների միջև աշխատանքային փոխգործակցության ապահովում։
- Նյութերի և սարքավորումների պատվերների, մատակարարումների և առկայության վերահսկում՝ աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
- Տրամադրված նախահաշիվների, գնային և տեխնիկական տվյալների հիման վրա առևտրային առաջարկների պատրաստում և ձևավորում։
- Ղեկավարության կողմից հանձնարարված այլ կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կազմակերպչական, վարչական, շինարարական, ինժեներական կամ հարակից ոլորտներում։
- Աշխատանքային գործընթացների կազմակերպման և առաջադրանքների կատարման վերահսկման փորձ։
- Շինարարական և ինժեներական աշխատանքների, նյութերի ու սարքավորումների վերաբերյալ ընդհանուր պատկերացում։
- Ռուսերենի՝ B2 և անգլերենի իմացություն՝ B1–B2 մակարդակով՝ բանավոր աշխատանքային հաղորդակցության համար։
- MS Excel-ի և էլեկտրոնային փոստի հետ աշխատելու լավ հմտություններ։
- Թվային և գնային տվյալների մշակման, հաշվարկների կատարման և ստուգման կարողություն։
- Կազմակերպվածություն, նախաձեռնողականություն, արդյունավետ հաղորդակցման և խնդիրների լուծման հմտություններ։
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–ուրբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00։
Ընկերությունը ավելի քան 15 տարի հաջողությամբ գործում է Հայաստանի ողջ տարածքում՝ զբաղվելով շենք շինությունների ինժեներական համակարգերի նախագծմամբ, մոնտաժմամբ և սպասարկմամբ։ Մենք մասնագիտացած ենք էլեկտրամատակարարման, հրդեհային անվտանգության համալիր լուծումների, անվտանգության համալիր լուծումների և մալուխային կառուցվածքային համակարգերի ոլորտներում։
Մեր գործունեության ընթացքում մենք խստորեն պահպանում ենք բոլոր գործող ազգային նորմատիվային փաստաթղթերը, և անհրաժեշտության դեպքում՝ միջազգային ստանդարտները։ Դա մեզ հնարավորություն է տալիս երաշխավորելու իրականացվող նախագծերի անվտանգությունն ու հուսալիությունը։
Ծառայությունների բարձր որակը, փորձը և հուսալիությունը մեզ դարձնում են վստահելի գործընկեր մեր հաճախորդների համար՝ ապահովելով երկարաժամկետ համագործակցություն։