Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծերի ղեկավար

Նեկա ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-600,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
16.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՆԵԿԱ-յի թիմը ընդլայնվում է։ Փնտրում ենք նախագծերի ղեկավարների։

Պարտականություններ

  • Պլանավորել աշխատանքների կատարման ժամկետները՝ չափագրման, գծագրման, արտադրության աշխատանքների ընթացքը,
  • Վերահսկել և կարգավորել պրոեկտի իրականացման ընթացքում ծագած խոչընդոտները,
  • Սերտ համագործակցել այլ ստորաբաժանումների հետ,
  • Ըստ անհարաժեշտության համագործակցել աուտսորս ծառայություններ մատուցող ընկերությունների հետ,
  • Հաճախորդներին տրամադրել հստակ տեղեկատվություն և խորհրդատվություն պրոեկտի ընթացքի, առավելությունների և առաջացող թերությունների վերաբերյալ,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել պաշտոնից և մասնագիտությունից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Կահույքի արտադրությունում, շինարարության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Պրոեկտների ղեկավարման փորձի առկայություն,
  • БАЗИС-Мебельщик ծրագրի իմացություն,
  • Բարձրագույն կրթություն կառավարման, վաճառքի կամ հարակից ոլորտներում,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Խնդիրների լուծման կարողություն,
  • Ժամանակի կառավարում։
Ընկերության մասին
address
Հասցե
Թևոսյան փողոց 13/11
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044711417

NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում