Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծերի և իրավական փաստաթղթերի համակարգող / Մասնագետ

RID LLC

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
02.09.2026

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և փորձառու մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի շինարարական և քաղաքաշինական ոլորտի փաստաթղթերի պատրաստմամբ ու համակարգմամբ։

Պարտականություններ

  • Աշխատել iRequest և Urban.am հարթակներով։
  • Պատրաստել և վարել հողի նպատակային նշանակության փոփոխության փաստաթղթային փաթեթները։
  • Պատրաստել և համակարգել շինարարության թույլտվությունների փաստաթղթային փաթեթները։
  • Աշխատել Կադաստրի հետ և ապահովել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը։
  • Կազմակերպել և համակարգել համալիր փորձաքննության և ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) եզրակացությունների ստացման գործընթացները։
  • Ուսումնասիրել, կարդալ և վերլուծել նախագծերի փորձաքննության եզրակացությունները։
  • Կիրառել ՀՀ գործող օրենսդրությունը և աշխատել իրավական հարթակներով՝ iDraft.am, Arlis.am, Aparan.am և այլ համապատասխան աղբյուրներով։
  • Համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, հողաշինության կամ իրավունքի ոլորտներում)։
  • iRequest և Urban.am համակարգերի գործնական իմացություն։
  • Հողի նպատակային նշանակության փոփոխության ընթացակարգերի և փաստաթղթային փաթեթների իմացություն։
  • Շինարարության թույլտվությունների ձևակերպման և ուղեկցման փորձ։
  • Կադաստրի համակարգի հետ աշխատելու փորձ։
  • Համալիր փորձաքննության և ՇՄԱԳ եզրակացությունների գործընթացների իմացություն։
  • ՀՀ քաղաքաշինական, հողային և վարչական ոլորտի օրենսդրության լավ իմացություն։
  • Նախագծերի փորձաքննության փաստաթղթերը կարդալու և վերլուծելու հմտություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Համակարգչային գրագիտություն (MS Office)։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպչական և վերլուծական մտածողություն, թիմային աշխատանքի հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:30-18:30, շաբաթ՝ 10։00-16։00, կիրակի ազատ։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում