Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մասնագետ ( ՊՏՕ ինժեներ)

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
09.10.2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ճարտարագետ-շինարարի (ՊՏՕ ինժեներ), ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների տեխնիկական փաստաթղթավորման, ծավալների հաշվարկի, կատարված աշխատանքների ակտավորման և շինարարական գործընթացի տեխնիկական ուղեկցման համար: Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։

Պարտականություններ

  • Շինարարական աշխատանքների վերաբերյալ տեխնիկական և կատարողական փաստաթղթերի կազմում և վարում
  • Կատարված աշխատանքների ծավալների հաշվարկ և վերահսկում
  • Կատարված աշխատանքների ակտերի, ձևաթղթերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Նախագծային և աշխատանքային փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Նախագծային լուծումների համապատասխանության վերահսկում կատարվող աշխատանքներին
  • Շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում
  • Կատարողական գծագրերի և փաստաթղթերի նախապատրաստում
  • Շինարարական աշխատանքների ծավալների և նյութերի ծախսի հաշվառում
  • Տեխնիկական փաստաթղթերի համակարգում և արխիվացում
  • Շինհրապարակի պատասխանատուների և ինժեներատեխնիկական անձնակազմի հետ համագործակցություն
  • Անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում պատվիրատուին, տեխնիկական հսկողությանը և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար
  • Շինարարական նորմերի, տեխնիկական պայմանների և նախագծային պահանջների պահպանման վերահսկողություն

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներա-շինարարական կրթություն,
  • ՊՏՕ ինժեների կամ համանման հաստիքում աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 2 տարի
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկի և ակտավորման փորձ
  • AutoCAD ծրագրի իմացություն
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն
  • Շինարարական նորմերի և տեխնիկական պահանջների իմացություն
  • Վերլուծական մտածողություն և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Թիմում աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ։
  • Հասցե` ք. Երևան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում