
Մթերային խանութի պահեստի աշխատակիցներ (բանվորներ)
Գլոբալ Մարքեթինգ և Դիստրիբյուշըն
Նկարագրություն
Փնտրում ենք մթերային խանութի համար պահեստի աշխատակիցներ։
Պարտականություններ
- Մատակարարված ապրանքների բեռնաթափում և տեղադրում պահեստում,
- Ապրանքների տեղափոխում բաժիններ։
Պահանջներ
- Կարգապահություն և պատասխանատվություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է։
Համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները (CV)։
16 տարի աշխատելով ՀՀ խոշորագույն հարկատու ընկերությունում՝ «Գրանդ Հոլդինգում», ղեկավար տարբեր պաշտոններում, մի շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Այսօր ՀՀ-ում ընդհանուր առմամբ մարքեթինգի և մերչնդայզինգի ոլորտը թերզարգացած է: Գրեթե բոլոր կազմակերպություններում մարքեթինգ ասելով հասկանում են գովազդ, դիզայն և ՍՄՄ, իսկ մերչնդայզինգի թիմեր տեղական արտադրող և ներմուծող կազմակերպությունները չունեն: Արդյունքում ՀՀ գրեթե բոլոր շուկաներում գերիշխող դիրք ունեն տրանսնացիոնալ ընկերությունները, որոնք մայր երկրներում ունեն հզոր մարքեթինգային թիմեր:
Ոլորտի թերզարգացվածության հիմնական պատճառն այն է, որ տեղական ընկերությունների համար չափազանց թանկ և ռեսուրսատար է բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի թիմեր ունենալը: Եվ ահա գաղափար առաջացավ առաջարկել լիարժեք մարքեթինգային, մերչնդայզինգային և վաճառքի ծառայությունների աութսորսինգ:
Արդյունքում կազմակերպությունները կարող են շատ փոքր գումարով ունենալ բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի մեծ թիմ: Դա հնարավորություն կտա շատ արագ բարձրացնել մրցակցային առավելությունները և տեղական շուկայում դառնալ առաջատարներ: