
Մթերային խանութի մենեջեր
Գլոբալ Մարքեթինգ և Դիստրիբյուշըն
Նկարագրություն
Փնտրում ենք մթերային խանութի մենեջեր՝ առևտրի ոլորտում աշխատանքային փորձով։
Պարտականություններ
- Խանութի առօրյա գործունեության կազմակերպում և վերահսկում,
- Ապրանքների վաճառքի խթանում,
- Մատակարարների հետ աշխատանք,
- Ապրանքների առկայության և տեսանելիության ապահովում,
- Անձնակազմի կառավարում,
- Հաճախորդների սպասարկման որակի բարձրացում,
- Վաճառքի տվյալների վերլուծություն և բարելավման միջոցառումների իրականացում։
Պահանջներ
- Կրթություն (ցանկալի է բիզնեսի, կառավարման կամ հարակից ոլորտներում),
- Ղեկավարման հմտություններ, թիմային աշխատանքի կազմակերպման կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և ճկունություն։
Համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները (CV)։
16 տարի աշխատելով ՀՀ խոշորագույն հարկատու ընկերությունում՝ «Գրանդ Հոլդինգում», ղեկավար տարբեր պաշտոններում, մի շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Այսօր ՀՀ-ում ընդհանուր առմամբ մարքեթինգի և մերչնդայզինգի ոլորտը թերզարգացած է: Գրեթե բոլոր կազմակերպություններում մարքեթինգ ասելով հասկանում են գովազդ, դիզայն և ՍՄՄ, իսկ մերչնդայզինգի թիմեր տեղական արտադրող և ներմուծող կազմակերպությունները չունեն: Արդյունքում ՀՀ գրեթե բոլոր շուկաներում գերիշխող դիրք ունեն տրանսնացիոնալ ընկերությունները, որոնք մայր երկրներում ունեն հզոր մարքեթինգային թիմեր:
Ոլորտի թերզարգացվածության հիմնական պատճառն այն է, որ տեղական ընկերությունների համար չափազանց թանկ և ռեսուրսատար է բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի թիմեր ունենալը: Եվ ահա գաղափար առաջացավ առաջարկել լիարժեք մարքեթինգային, մերչնդայզինգային և վաճառքի ծառայությունների աութսորսինգ:
Արդյունքում կազմակերպությունները կարող են շատ փոքր գումարով ունենալ բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի մեծ թիմ: Դա հնարավորություն կտա շատ արագ բարձրացնել մրցակցային առավելությունները և տեղական շուկայում դառնալ առաջատարներ: