Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մթերային խանութի բաժնի աշխատակից

Գլոբալ Մարքեթինգ և Դիստրիբյուշըն

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով, Գիշերային հերթափոխ, Ցերեկային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

Փնտրում ենք մթերային խանութի բաժնի աշխատակիցներ։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում,
  • Ապրանքների դասավորում դարակաշարերում ըստ կատեգորիայի,
  • Ապրանքների պիտակի, ժամկետի և գնի մշտական ստուգում,
  • Բաժնի մաքրության և հիգիենայի պահպանում,
  • Ժամկետանց ապրանքների զտում:

Պահանջներ

  • Պատասխանատվություն և աշխատանքի հանդեպ ուշադիր վերաբերմունք,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում աշխատանքային փորձ:

Համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները (CV)։

Ընկերության մասին
address
Հասցե
Սայաթ Նովա 40
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
043901990

16 տարի աշխատելով ՀՀ խոշորագույն հարկատու ընկերությունում՝ «Գրանդ Հոլդինգում», ղեկավար տարբեր պաշտոններում, մի շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Այսօր ՀՀ-ում ընդհանուր առմամբ մարքեթինգի և մերչնդայզինգի ոլորտը թերզարգացած է: Գրեթե բոլոր կազմակերպություններում մարքեթինգ ասելով հասկանում են գովազդ, դիզայն և ՍՄՄ, իսկ մերչնդայզինգի թիմեր տեղական արտադրող և ներմուծող կազմակերպությունները չունեն: Արդյունքում ՀՀ գրեթե բոլոր շուկաներում գերիշխող դիրք ունեն տրանսնացիոնալ ընկերությունները, որոնք մայր երկրներում ունեն հզոր մարքեթինգային թիմեր:

Ոլորտի թերզարգացվածության հիմնական պատճառն այն է, որ տեղական ընկերությունների համար չափազանց թանկ և ռեսուրսատար է բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի թիմեր ունենալը: Եվ ահա գաղափար առաջացավ առաջարկել լիարժեք մարքեթինգային, մերչնդայզինգային և վաճառքի ծառայությունների աութսորսինգ:

Արդյունքում կազմակերպությունները կարող են շատ փոքր գումարով ունենալ բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի մեծ թիմ: Դա հնարավորություն կտա շատ արագ բարձրացնել մրցակցային առավելությունները և տեղական շուկայում դառնալ առաջատարներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում