Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ/HR մասնագետ

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
11.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փնտրում ենք մոտիվացված աշխատակցի՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարման մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Ընկերության հիմնադրի հետ միասին մարդկային ռեսուրսների կարիքների վերլուծության իրականացում, կազմակերպության կառուցվածքում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում, ընկերության ներքին կարգապահական կանոնների լրամշակում և կիրառման ապահովում,
  • Կադրային հաշվառման և փաստաթղթաշրջանառության գործընթացի իրականացում՝ աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, ամենամյա և նպատային արձակուրդների, գործուղումների հրամանների, աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի, պայմանագրերին կից համաձայնագրերի, ծանուցումների կազմում, տեղեկանքների տրամադրում,
  • Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հավաքագրման ընթացակարգի մշակում, աշխատանքի հայտարարությունների մշակում, մասնագիտացված կայքերում տեղադրում,
  • Թեկնածուների ինքնակենսագրությունների (CV) հավաքագրում, ուսումնասիրություն, նախնական ընտրություն, հարցազրույցների կազմակերպում, հարցազրույցների իրականացում,
  • Աշխատանքի նկարագրերի պատրաստում և համաձայնեցում,
  • Թիմբիլդինգների և այլ զարգացման և խրախուսման ծրագրերի համակարգում, իրականացում,
  • ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • ՄՌԿ մասնագիտությամբ վերապատրաստում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, ՀԾ, 1C և MS Office ծրագրերի լավ իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Վեցօրյա աշխատանքային շաբաթ:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Աշխատակիցների քանակ
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում