ՄՌԿ մենեջեր
Կայուն մենեջմենթ ՍՊԸ
Նկարագրություն
Կայուն Մենեջմենթ ընկերությունը փնտրում է ՄՌԿ Մենեջեր, ով կմիանա հյուրանոցային ցանցին և կզբաղվի աշխատակիցների կառավարման, զարգացման և ՄՌԿ գործընթացների համակարգմամբ։
Հիմնական պարտականություններ
- ՄՌԿ ռազմավարության և ընթացակարգերի իրականացում հյուրանոցներում
- Աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացի կազմակերպում
- Նոր աշխատակիցների ադապտացիայի և onboarding-ի համակարգում
- Աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացի կազմակերպում
- Ուսուցման և զարգացման կարիքների բացահայտում և համապատասխան ծրագրերի կազմակերպում
- Աշխատակիցների ներգրավվածության և ներքին հաղորդակցության բարելավում
- Աշխատանքային կարգապահության և ներքին կանոնակարգերի պահպանման վերահսկում
- ՄՌԿ ցուցանիշների և հաշվետվությունների պատրաստում
- Համագործակցություն հյուրանոցների ղեկավարների և բաժինների ղեկավարների հետ
Պահանջվող որակավորում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
- Հյուրանոցային կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
- ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների իմացություն
- Բարձր հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի ունակություն
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք զարգացող հյուրանոցային ցանցում
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություններ
- Միջազգային և տեղական փորձի համադրմամբ աշխատանքային միջավայր
- Մրցակցային աշխատավարձ և փաթեթ՝ ըստ փորձի և որակավորման
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն՝ նշելով HR Manager հաստիքի անվանումը։