Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ մասնագետ

SAS GROUP

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
05.12.2026

Նկարագրություն

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող ՄՌ մասնագետի, ով կապահովի անձնակազմի փաստաթղթաշրջանառության և կազմակերպչական գործընթացների արդյունավետ իրականացումը։

Պարտականություններ

  • Աշխատակիցների անձնական գործերի վարում։

  • Աշխատակիցների արձակուրդային բլոկի վարում և վերահսկում։

  • Աշխատակիցների ամենօրյա հաճախումների ծրագրային կարգավորում և վերահսկում։

  • Աշխատակազմի համազգեստների կարիքների նախնական պլանավորում, դիզայնի մշակման գործընթացում դիզայների հետ համագործակցություն, պատվերների կազմակերպում, ստացում և բաշխում՝ ըստ աշխատակիցների կարիքների։Համազգեստների վերաբերյալ հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում։

  • Աշխատակիցների անվանաքարտերի պատրաստման և տրամադրման գործընթացի կազմակերպում։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌ կառավարման բնագավառում։

  • Բարձրագույն կրթություն։

  • ՀԾ ծրագրին տիրապետելու կարողություն։

  • Բարձր կազմակերպչական հմտություններ և աշխատանքային գործընթացները համակարգելու ունակություն։

  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Արշակունյաց 11/1։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական նշված էլեկտրոնային հասցեին։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում