ՄՌԿ մասնագետ
«Գենացվալե»
Նկարագրություն
«Գենացվալե» ռեստորանների ցանցը փնտրում է նախաձեռնող, հաղորդակցվող և պատասխանատու ՄՌԿ մասնագետ, ով պատրաստ է միանալ մեր թիմին և ակտիվորեն ներգրավվել աշխատակիցների որոնման, ընտրության և ՄՌԿ գործընթացների կազմակերպման աշխատանքներում։
Պարտականություններ
- Աշխատաշուկայի և աշխատուժի պահանջարկի ուսումնասիրություն ու վերլուծություն։
- Թափուր հաստիքների համար հայտարարությունների կազմում, տեղադրում և տարածում համապատասխան հարթակներում։
- Թեկնածուների որոնում, նախնական ընտրություն և բազայի վարում։
- ԲՈՒՀ-երի, զբաղվածության կենտրոնների և այլ գործընկեր կառույցների հետ համագործակցություն։
- Հարցազրույցների կազմակերպում և անցկացում։
- Թեկնածուների գնահատում, հարցազրույցների արդյունքների վերլուծություն և համապատասխան որոշումների կայացում։
- Աշխատակիցների ադապտացիայի և ներգրավման գործընթացներին մասնակցություն։
- ՄՌԿ գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
- Աշխատակիցների հետ կապված փաստաթղթաշրջանառության և այլ ՄՌԿ գործընթացների իրականացման աջակցություն։
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Կադրային գործավարության և ՀՀ աշխատանքային օրենսդրության բազային իմացություն։
- ՀԾ համակարգի իմացություն։
- Համակարգչային լավ գիտելիքներ, MS Office ծրագրերի իմացություն։
- Հարցազրույցների անցկացման և թեկնածուների գնահատման հմտություններ։
- Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
- Խնդիրները ինքնուրույն բացահայտելու և լուծումներ գտնելու ունակություն։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
- Սպասարկման ոլորտի առանձնահատկությունների նկատմամբ հետաքրքրվածություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Կոմիտաս, Ադոնց 18
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: