ՄՌԿ մասնագետ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
«Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն փնտրում է նախաձեռնող և պատասխանատու ՄՌ մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
Պարտականություններ
- Մասնակցել ընկերության մարդկային ռեսուրսների գործընթացների կազմակերպմանը և իրականացմանը,
- Աջակցել աշխատակիցների ընդունման, տեղափոխման և ազատման գործընթացներին,
- Վարել և թարմացնել ՄՌ փաստաթղթերը և տվյալների բազան,
- Աջակցել աշխատակիցների ադապտացիայի, գնահատման և զարգացման գործընթացներին,
- Համագործակցել ստորաբաժանումների ղեկավարների հետ ՄՌ հարցերի շրջանակներում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- ՄՌ ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- MS Office ծրագրերի լավ իմացություն
- Հաղորդակցման, կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ ք. Երևան, Շիրակի 2/5
Գրաֆիկ՝ 5-օրյա
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: