ՄՌԿ մասնագետ
Notebook Centre
Նկարագրություն
«Նոութբուքսենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի հմուտ Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կաջակցի մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործընթացների արդյունավետ իրականացմանը՝ ներառյալ, աշխատակիցների հավաքագրումը, հաշվառումը, գրանցումը, անձնական գործերի վարման և փաստաթղթաշրջանառության ապահովումը։
Պարտականություններ
- Տեղադրել աշխատանքային հայտարարություններ և դիտարկել ինքնակենսագրականները
- Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ
- Կատարել HR բաժնի ընթացիկ գործառույթները
- Մասնակցություն ՄՌԿ գործընթացների, քաղաքականությունների և փաստաթղթաշրջանառության մշակմանն ու բարելավմանը։
- Աշխատակիցների կատարողականի գնահատման (Performance Management) փուլերի կոորդինացում։
- Առանցքային կատարողական ցուցանիշների (KPIs) սահմանում և դրանց կատարողականի մշտադիտարկում (թրեքինգ)։
- Աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ու թիրախային արդյունքների ապահովմանն ուղղված նոր լուծումների և մեխանիզմների մշակում։
- Ապահովել բաժնի կողմից օգտագործվող օնլայն բազաների (Google Docs և Sheets, Word և Excel և ընդացիք այլ համակարգերի) ամբողջական, ժամանակին թարմացված և ճշգրիտ վարումը։
- Վերապատրաստումների/դասընթացների կազմակերպում։
- Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։
- Կազմել աշխատանքի ընդունման, տեղափոխման, արձակուրդի, գործուղման, խրախուսման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ հրամաններ։
- Պատրաստել տեղեկանքներ, բնութագրեր և այլ փաստաթղթեր։
- Արխիվացնել և պահպանել կադրային փաստաթղթերը սահմանված կարգով։
- Կատարել անմիջական ղեկավարի բանավոր և գրավոր հանձնարարականները՝ սահմանված ժամկետներում ապահովելով դրանց պատշաճ կատարումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման կամ հարակից ոլորտում)։
- 3–5 տարվա աշխատանքային փորձ ՄՌ ընդհանուր մասնագետի (HR Generalist) կամ ՄՌ ադմինիստրատիվ աշխատակիցի (HR Administration) դերերում։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն։
- Կադրային փաստաթղթերի կազմման և վարման փորձ։
- G-Suite կամ MS Office ծրագրերի տիրապետում։
- Պոզիտիվ տրամադրվածություն, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն:
- Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ։
- Խնդիրների լուծման (problem-solving) ուժեղ կարողություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Հարմարավետ և աջակցող աշխատանքային միջավայր։
- Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00
- Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի – ուրբաթ
Նոութբուքերի և համակարգիչների մասնագիտացված խանութ սրահ։