Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ մասնագետ

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
22.07.2026

Հաստիքի նպատակը

Ապահովել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների արդյունավետ իրականացումը՝ ներառյալ աշխատակիցների հավաքագրումը, ընդունման և ազատման գործընթացները, անձնակազմի փաստաթղթաշրջանառությունը, ադապտացիան, գնահատումը և աշխատանքային հարաբերությունների վարումը։

Պարտականություններ

  • Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացները։
  • Կազմակերպել նոր աշխատակիցների ընդունման և ադապտացիայի գործընթացը։
  • Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային փաստաթղթաշրջանառությունը։
  • Պատրաստել աշխատանքի ընդունման, տեղափոխման, արձակուրդի, գործուղման և ազատման վերաբերյալ հրամաններ։
  • Հետևել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմանը։
  • Վարել աշխատաժամանակի հաշվառման և անձնակազմի վերաբերյալ տվյալների բազաները։
  • Մասնակցել աշխատակիցների գնահատման, վերապատրաստման և զարգացման ծրագրերի կազմակերպմանը։
  • Պատրաստել հաշվետվություններ անձնակազմի վերաբերյալ։
  • Խորհրդատվություն տրամադրել աշխատակիցներին աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերով։
  • Աջակցել ընկերության կորպորատիվ մշակույթի ձևավորման և պահպանման գործընթացներին։

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարման, իրավագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում)։
  • ՄՌԿ ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 1-2 տարի։
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության լավ իմացություն։
  • MS Office, ՀԾ և 1C ծրագրերի լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի բավարար իմացություն։
  • Փաստաթղթերի կազմման և գործնական գրագրության հմտություններ։

Անձնական հատկանիշներ

  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ։
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։

Պատասխանատվություն

  • Կադրային փաստաթղթերի ճշգրտության և ամբողջականության համար։
  • Աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիության պահպանման համար։
  • Աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան գործընթացների իրականացման համար։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ։
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00-ից 18:00։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում