
ՄՌԿ մասնագետ
Զեթ Ընդ Էյ
Նկարագրություն
Եթե սիրում ես մարդկանց, կազմակերպվածությունդ օրինաչափ է, իսկ ՀԾ-ն բացում ես առանց սրտի թրթռոցի՝ կարդա մինչև վերջ, սա կարող է քո նոր աշխատանքը լինել 💼✨
Ի՞նչ ենք ուզում քեզնից
- Ունես հավաքագրման իրական փորձ՝ CV-ներ տեսած, հարցազրույցներ արած, գործից գլուխ հանող,
- Գիտես, որ ՀԾ-ը միայն հապավում չէ, այլ գործիք, որով սիրով ու համբերությամբ աշխատում ես,
- Ոչ միայն "մարդկային ռեսուրսներ" ես լսում, այլ տեսնում ես բրենդ, ձայն, արժեք ու կարող ես օգնել մեզ նաև ՄՌԿ մարքեթինգում։
Իսկ մենք ի՞նչ ենք տալիս
- Աշխատանք, որտեղ քեզ լսում են ու գնահատում,
- Թիմ, որտեղ լուրջ գործերն արվում են ժպիտով,
- Ինքնազարգացման հնարավորություն, աճող միջավայր։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: