Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ մասնագետ

SAS GROUP

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
19.06.2025

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է ՄՌԿ մասնագետ։

Պարտականություններ

  • Բաժնի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, դրանց` Կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում, աշխատողների գործունեության համակարգում, մյուս կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ աշխատանքային հարաբերությունների և համագործակցության ապահովում,
  • Աշխատողների ընդունման ժամանակ անհրաժեշտ փաստաղթերի փաթեթի կազմում, Անձնական գործերի կազմում և վարում, անձնական տվյալների մուտքագրում, խմբագրում,տեղեկանքների կազմում և տրամադրում,
  • Աշխատակիցների ընդունման, ազատման, փոխադրման կազմակերպում ՀԾ, Tax Service համակարգերում, փաստաթղթաշրջանառության վարում,
  • Աշխատողների ազատման, փոխադրման, գործուղման, ինչպես նաև արձակուրդների տրամադրման հետ կապված անհրաժեշտ հաստատումների ապահովում և կատարման կազմակերպում,
  • Աշխատանքային ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, հրամանների, որոշումների, համաձայնագրերի, տեղեկանքների կազմման և կնքման հետ կապված անհրաժեշտ ձևակերպումների կոորդինացում,
  • Բաժնին վերաբերող ներքին և այլ կազմակերպություններ ներկայացվող հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Աշխատողների ամենամյա արձակուրդների չօգտագործված օրերի մասին տեղեկատվության տրամադրում, կուտակված արձակուրդային օրերի մարմանն ուղղված աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Բաժնին առնչվող այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ HR ոլորտում,
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • ՀԾ ծրագրի իմացություն, համակարգչային հմտություններ (MS Office):
Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում