Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ բաժնի ղեկավար

Ստեկո ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Մարդկային ռեսուրսներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու ՄՌԿ Ղեկավար, ով Ընկերության զարգացման այս կարևոր փուլում կառաջնորդի դրական, մոտիվացված և նոր բարձունքների հասնելուն միտված մթնոլորտի ձևավորման գործընթացը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել աշխատակազմի հավաքագրման, ընտրության և Ընկերությունում սահուն ինտեգրման ամբողջ գործընթացը,
  • Իրականացնել կադրային գործավարությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի և ներքին իրավական ակտերի,
  • Կազմակերպել աշխատակազմի զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացում,
  • Կազմակերպել թիմային միջոցառումներ՝ սերտ համագործակցելով այլ ստորաբաժանամների հետ,
  • Համակարգել Ընկերությունում ներդրված կատարողականի կառավարման համակարգը, ներկայացնել գործող համակարգերի զարգացմանն ուղղված առաջարկներ,
  • Իրականացնել ՄՌԿ գործընթացների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ
  • Իրականացնել աշխատակիցների կարիերայի պլանավորում և ներքին առաջխաղացումներ
  • Իրականացնել ՄՌԿ պլանավորում և բյուջետավորում
  • Իրականացնել հետազոտություններ, վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, սոցիոլոգիա, մարքեթինգ MBA,հոգեբանություն)
  • Մաթեմատիկական Գերազանց գիտելիքներ
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
  • ՀՀ Աշխատանքային Օրենսդրության իմացություն,
  • Ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Բանակցությունների վարման և գործարար տեղեկատվության ներկայացման հմտություններ,
  • Թիմում դրական և արդյունավետ մթնոլորտի ապահովման հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, AS, Flexup)

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը երկուշաբթիից ուրբաթ

Ժամը ՝ 09:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 1129, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք Մայրաքաղաքային փող., 174 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
033505027

«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:

«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում