Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ բաժնի ղեկավար

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ամենամոտիվացված,պատասխանատու ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող մեր HR-ին:

Պարտականություններ

  • Ընկերության Մարդկային Ռեսուրսների կառավարման քաղաքականության և ռազմավարության մշակում,
  • Աշխատակիցների հավաքագրման գործընթացի կազմակերպում և իրականացում,
  • Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների անհրաժեշտ փաստաթղթերի վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
  • ՄՌԿ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը,
  • Անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
  • Ռուսերենի գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,

Վայրը՝ Չարբախ, Շարուրի 43:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում