ՄՌԿ բաժնի աշխատակից
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
«Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու ՄՌԿ բաժնի աշխատակցի։
ՄՌԿ բաժնի աշխատակիցը իրականացնելու է՝ կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և իրավական այլ ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր, անձնական գործերը պահպանել պատշաճ, ապահովել դրանց լրակազմը, ճշգրտությունը և գաղտնիությունը՝ ՀՀ աշխատանքային օրենդրությանը համապատասխան, կառավարել աշխատանքային հարաբերությունների բոլոր ասպեկտները (տվյալների բազա, արձակուրդներ, աշխատանքային պայմանների փոփոխություններ, պարգևատրումներ, տույժեր և այլն), կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը։
Պարտականություններ
- Մասնակցում է անձնակազմի հավաքագրման գործընթացին
- Կազմակերպում է անձնակազմի հավաքագրման անցկացման աշխատանքները
- Մասնակցում է պոտենցիալ թեկնածուների փնտրման առավել արդյունավետ մեթոդների որոշման գործընթացին` թափուր հաստիքի համալրման յուրաքանչյուր դեպքի համար առանձին
- Պահանջներին համապատասխանող ներքին և արտաքին թեկնածուների հետ անց է կացնում թեստավորում և արդյունքները ներկայացնում անմիջական ղեկավարին
- Հայտնում է թեկնածուներին արդյունքների և աշխատանքի հիմնական պայմանների մասին` ներքին կարգերի և ընթացակարգերի համապատասխան
- Վերլուծում է Ընկերության անձնակազմի վերապատրաստման կարիքները
- Աշխատողների մոտիվացիայի, վերջիններիս մասնագիտական աճի և առաջխաղացման նպատակով, մասնակցում է անձնակազմի հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրման համար մեթոդաբանության ընտրության գործընթացներին
- Պատրաստում է անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, տրամադրում է ստորագրման համապատասխան աշխատողներին
- Պաշտոնեական պարտականություններից բխող այլ աշխատանքների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում
- Աշխատանքային փորձ (1-3 տարի),
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel ցանկալի)
- Ծրագրերի իմացություն (ՀԾ)
- Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակություն
- Ժամանակի կառավարման հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00 /ընդմիջումը հոգում է տնօրինությունը/
Տոն օրերին տանը։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: