Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ ավագ մասնագետ

Մեգա Թրեյդ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
09.12.2026

Նկարագրություն

Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետի, ով կհամակարգի հավաքագրման գործընթացը, կվարի կադրային փաստաթղթաշրջանառությունը և կմասնակցի ՄՌԿ գործընթացների կատարելագործմանը։

Պարտականություններ

  • Վարել հավաքագրման գործընթացը՝ հրապարակել թափուր հաստիքների հայտարարություններ, ուսումնասիրել ինքնակենսագրականները, անցկացնել հարցազրույցներ և ներկայացնել թեկնածուների ընտրության վերաբերյալ առաջարկություններ,
  • Համակարգել նոր աշխատակիցների ընդունումն ու ինտեգրումը թիմում, հետևել փորձաշրջանի ընթացքին և կազմակերպել արդյունքների ամփոփումը,
  • Կազմել աշխատանքային պայմանագրերը և կադրային այլ փաստաթղթերը, վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերը,
  • Վարել արձակուրդների հաշվառումը,
  • Համակարգել աշխատակիցների հաճախումների գրանցումը հաշվառման ծրագրում և ամեն օր ստուգել տվյալների ճշտությունը,
  • Վարել աշխատակիցների համազգեստի հաշվառումը,
  • Կազմակերպել աշխատակիցների անվանաքարտերի պատրաստումն ու տրամադրումը,
  • Մասնակցել ՄՌԿ ռազմավարության մշակմանն ու իրականացմանը,
  • Գնահատել ՄՌԿ գործընթացների արդյունավետությունը, անցկացնել աշխատակիցների բավարարվածության և այլ հարցումներ, արդյունքների հիման վրա առաջարկել բարելավումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Աշխատանքային գործընթացները համակարգելու, առաջնահերթությունները սահմանելու և ժամանակն արդյունավետ կառավարելու կարողություն,
  • Ճշտապահություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Ընկերության մասին
address
Հասցե
Տիգրան Մեծ 16
address
Աշխատակիցների քանակ
51-150

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում