Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000-500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
27.07.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու մարդկային ռեսուրսների կառավարչի միանալու իր թիմին:

ՄՌԿ-ն իրականացնելու է՝ կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և իրավական այլ ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր, անձնական գործերը պահպանել պատշաճ, ապահովել դրանց լրակազմը, ճշգրտությունը և գաղտնիությունը՝ ՀՀ աշխատանքային օրենդրությանը համապատասխան, կառավարել աշխատանքային հարաբերությունների բոլոր ասպեկտները (տվյալների բազա, արձակուրդներ, աշխատանքային պայմանների փոփոխություններ, պարգևատրումներ, տույժեր և այլն), կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, վերահսկել աշխատողների հաճախումները:

Պարտականություններ

  • Մասնակցում է Ընկերության անձնակազմի մոտիվացիայի, խթանման և գնահատման մասին կարգերի մշակմանը
  • Մասնակցում է անձնակազմի հավաքագրման գործընթացին
  • Կազմակերպում է անձնակազմի հավաքագրման աշխատանքները
  • Մասնակցում է պոտենցիալ թեկնածուների փնտրման առավել արդյունավետ մեթոդների որոշման գործընթացին` թափուր հաստիքի համալրման յուրաքանչյուր դեպքի համար առանձին
  • Հայտնում է թեկնածուներին արդյունքների և աշխատանքի հիմնական պայմանների մասին` ներքին կարգերի և ընթացակարգերի համապատասխան
  • Աշխատողների մոտիվացիայի, վերջիններիս մասնագիտական աճի և առաջխաղացման նպատակով, մասնակցում է անձնակազմի հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրման համար մեթոդաբանության ընտրության գործընթացներին
  • Պատրաստում է անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, տրամադրում է ստորագրման համապատասխան աշխատողներին
  • Պաշտոնից բխող այլ աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ (1-3 տարի),
  • Համակարգչային գիտելիքներ (Word, Excel),
  • Ծրագրերի իմացություն (ՀԾ, 1C),
  • Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Մանրունքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • Հասցեն ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2
  • Պարտադիր փորձաշրջան 1-2 ամիս
  • Աշխ. գրաֆիկ երկուշաբթի-շաբաթ, աշխ. ժամեր երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00, շաբաթ՝ ժամը 10։00-15։00
  • Աշխատավարձը 350.000-500.000 դրամ
Ընկերության մասին
address
Հասցե
Երվանդ Քոչար 8/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում