ՄՌ տվյալների վերլուծաբան
Ucom
Նկարագրություն
Ucom-ը փնտրում է ՄՌ տվյալների վերլուծաբանի։
Պարտականություններ
-
ՄՌ տվյալների հավաքագրում ընկերության տարբեր համակարգերից և ստացված տվյալների վերլուծություն
-
Հաշվետվությունների և ինտերակտիվ վահանակների ստեղծում և պարբերաբար թարմացում (օրինակ՝ Power BI կամ Tableau միջոցով)՝ HR հիմնական ցուցանիշները (KPI) մշտադիտարկելու համար
-
ՄՌ տվյալների բազաների ճշգրտության, ամբողջականության, գաղտնիության և համապատասխանության ապահովում
-
KPI համակարգերի մշակման գործընթացին մասնակցություն և կատարողական ցուցանիշների ու գործառնական արդյունավետության վերլուծություն
-
Գործընթացների արդյունավետության գնահատում պոստ-վերլուծության միջոցով
-
Աշխատավարձերի ուսումնասիրությունների (Salary Benchmarking) իրականացում աշխատաշուկայի և մրցակիցների մասով
-
Աշխատավարձերի ուսումասիրության տվյալների հիման վրա վարձատրության սանդղակների ձևավորում և սահմանված բյուջեի շրջանակներում արդյունավետ առաջարկների ներկայացում
-
ՄՌ մետրիկաների և ռազմավարական նպատակների արդյունավետության մոնիտորինգ և կանխատեսում/գնահատում, համապատասխան պլանների կամ նախաձեռնությունների ճշգրտում
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն տվյալագիտության, վիճակագրության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում
-
1–3 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության ոլորտում, ցանկալի է՝ HR ուղղվածությամբ
-
Տվյալների վերլուծության գործիքների իմացություն՝ Power BI, Tableau, SQL, Python
-
Excel-ի գերազանց իմացություն՝ VLOOKUP, Pivot Tables, Advanced Formulas, ցանկալի է նաև՝ Power Query և VBA
-
Բարդ թվային տվյալները հասկանալի և գործնական եզրակացությունների վերածելու կարողություն
-
Վիճակագրական և կանխատեսման մեթոդների, ինչպես նաև տվյալների մոդելավորման հիմունքների իմացություն
-
Զարգացած վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։