Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետ

Դուետ Քոմփանի

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
16.07.2026

Նկարագրություն

«Դուետ Քոմփանի»-ն փնտրում է ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետի, ով կապահովի կադրային փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացումը, աշխատակիցների տվյալների ճշգրիտ վարումը և ՄՌ վարչարարական գործընթացների արդյունավետ կազմակերպումը։

Պարտականություններ

  • Վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերը և տվյալների բազան,
  • Վարել աշխատաժամանակի տեղեկագիրը
  • Կազմել, գրանցել, պահպանել և արխիվացնել կադրային փաստաթղթերը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության և ընկերության ներքին կարգերի համաձայն,
  • Ապահովել կադրային փաստաթղթերի ամբողջականությունը, ճշգրտությունը և գաղտնիությունը,
  • Համագործակցել հաշվապահության հետ՝ աշխատակիցների տվյալների ճշգրտման և աշխատավարձերի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով,
  • Պատրաստել ՄՌ հաշվետվություններ և անհրաժեշտ վիճակագրական տվյալներ,
  • Աջակցել ՄՌ վարչարարական գործընթացների կազմակերպմանն ու բարելավմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության և կադրային փաստաթղթաշրջանառության գերազանց իմացություն,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
  • Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ

Աշխատավայրի հասցե՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն
Phone
Հեռ.
+374 98 604406

<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում