ՄՌ մասնագետ
Կատրան ՍՊԸ
Նկարագրություն
Կատրան ՍՊԸ ընկերությունը փնտրում է կազմակերպված, պատասխանատու և մոտիվացված HR ադմինիստրատոր, ով կաջակցի ընկերության կադրային գործընթացներին՝ ներառյալ աշխատակիցների հավաքագրումը, հաշվառումը, գրանցումը և փաստաթղթաշրջանառության ապահովումը։
Պարտականություններ
- Տեղադրել աշխատանքային հայտարարություններ և դիտարկել ինքնակենսագրականները
- Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ
- Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
- Աջակցել HR բաժնի ընթացիկ գործառույթներին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մարդկային ռեսուրսների կառավարման կամ հարակից ոլորտում)
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերի (MS Office, ՀԾ) լավ իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Թիմային աշխատանքին միտված մտածողություն
- Պատասխանատվություն, ճշտապահություն, ազնվություն և կազմակերպվածություն
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ զանգահարելով 091-40-42-76 հեռախոսահամարին
Կատրան ՍՊԸ - ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, ունի 20 տարվա պատմություն ։ Աշխատում ենք ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ, ապահովելով մշտական բարձր որակ և արագ առաքում:
Ապրանքների ներմուծումը իրականացվում է Նորվեգիայից, Վիետնամից, Էկվադորից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: