ՄՌ մասնագետ
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, կազմակերպված, էներգիայով լի և նախաձեռնող մասնագետների՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնում մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացը A-Z
- Իրակաանացնել հարցազրույցներ և գնահատել թեկնածուներին։
- Վարել աշխատակիցների անձնական գործերը և ողջ կադրային փաստաթղթաշրջանառությունը։
- Կազմակերպել նոր աշխատակիցների ադապտացիոն գործընթացը,
- Վերահսկել Ընկերության ներքին կանոնակարգերի և կադրային քաղաքականության պահպանումը,
- Աջակցել ներքին հաղորդակցման և կորպորատիվ մշակույթի նախաձեռնություններին։
- ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
- ՀՀ ԱՕ-ի, ՄՌ կառավարման հիմունքների իմացություն,
- ՀԾ / Tax Service/ ծրագրերի իմացություն, Bitirx 24 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ,
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպչական հմտություններ,
- Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների կառուցման լավ կարողություններ:
Հավելյալ նշումներ
5-օրյա աշխատանքային շաբաթ, 8:30-17:30
Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 37/8
Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։
«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։
Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
- Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
- Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
- Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
- Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
- Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN
Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։