ՄՌ հավաքագրման մասնագետ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
«Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն փնտրում է ՄՌ հավաքագրման մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու HR գործընթացների կազմակերպմանը։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել աշխատակիցների հավաքագրման ամբողջ գործընթացը,
- Իրականացնել թեկնածուների նախնական հարցազրույցներ և համակարգել հավաքագրման հետագա փուլերը,
- Համագործակցել ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ թափուր հաստիքների և թեկնածուների ընտրության հարցերի շուրջ,
- Կազմակերպել նոր աշխատակիցների ադապտացիայի գործընթացը,
- Մասնակցել ընկերության ՄՌ գործընթացների բարելավման և արդյունավետ կազմակերպման աշխատանքներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՄՌ ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- ՀԾ ծրագրով աշխատելու փորձ,
- MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Հաղորդակցման, կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ:
Հավելյալ նշումներ
- Աշխատավայր՝ ք. Երևան, Շիրակի 2/5
- Գրաֆիկ՝ 5-օրյա
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: