
ՄՌ համալրման մասնագետ
Աթենք ՍՊԸ
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Մարդկային ռեսուրսներ
Նկարագրություն
Աթենք ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու, նախաձեռնող և ստեղծագործ ՄՌ համալրման մասնագետի:
Պարտականություններ
- Աշխատակիցների հավաքագրում և ընտրություն - կազմակերպել համապատասխան աշխատակիցների հավաքագրումը, հարցազրույցները և գնահատումը,
- Աշխատակիցների ներգրավում/ադապտացիա – կազմակերպել նոր աշխատողների ներգրավման գործընթացը, տրամադրել կազմակերպության քաղաքականության, ընթացակարգի և մշակույթի վերաբերյալ տեղեկություն,
- Աշխատակիցների անձնական տվյալների հավաքագրում և անձնական գործերի վարում,
- Աշխատակիցների տվյալների էլեկտրոնային բազայի վարում և թարմացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտության կամ բնագիտության ոլորտներում,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- MS Office փաթեթի իմացություն (MS Excel, PPT),
- Աշխատակիցների ադապտացիայի արդյունավետ կազմակերպման հմտություն,
- Աշխատանքային էթիկայի կանոնների հմտություն,
- Անձնակազմի գնահատման մեթոդների տիրապետում,
- Մասնագիտական էթիկայի ազնվության բարձր չափանիշներ, ինչպես նաև անաչառություն և կոնֆիդենցիալություն,
- Ուժեղ միջանձնային հաղորդակցման հմտություններ` էմպատիայի դրսևորելու և շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ զարգացնելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Բարձր աշխատավարձ շուկայում,
- Ֆինանսական աջակցություն,
- Մասնագիտական թրեյնինգներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Թիմբիլդինգներ,
- Երեխաների տոնին նվիրված միջոցառում,
- Երեխայի ծննդի նվեր:
Ընկերության մասին
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ:
Առավելություններ
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սնունդ
Բոնուսային համակարգ
Թրեյնինգներ