
Մոնիթորինգի մասնագետ
Սանհիթ ՍՊԸ
Նկարագրություն
«Սանհիթ» արևային համակարգերով զբաղվող ընկերությունը փնտրում է հաղորդակցման գերազանց հմտություններով, աշխատասեր և պատասխանատու արևային ֆոտովոլտային կայանների մոնիթորինգի մասնագետ։
Պարտականություններ
- Իրականացնել արևային համակարգերի շարունակական մոնիթորինգ,
- Հետևել արևային կայանների արտադրողականությանը և կատարել վերլուծություն,
- Մշտապես թարմացնել ինֆորմացիան ընկերության տվյալների կառավարման (CRM) համակարգում,
- Բացահայտել արտադրողականության խնդիրների հիմնական պատճառները և առաջարկել համապատասխան լուծումներ,
- Կապ պահպանել հաճախորդների հետ՝ սպասարկման և տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և ստանալու համար,
- Անհրաժեշտության դեպքում կազմակերպել սպասարկում,
- Կատարել աշխատանքների պլանավորում և հետևել դրանց կատարման ժամկետներին,
- Պատրաստել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ և ներկայացնել անմիջական ղեկավարին։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
- Տեխնիկական փաստաթղթերի, նախագծերի ընթերցման և վերլուծման հմտություն,
- Գրավոր հաղորդակցման և վերլուծական աշխատանքներ կատարելու ունակություն,
- Հաշվետվություններ կազմելու հմտություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի- ուրբաթ՝ 09։00-18։00։
Ինչ կստանաք մեզ հետ աշխատելով․
- Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան Ձեր հմտություններին,
- Մասնագիտական աճի և ուսուցման շարունակական հնարավորություն,
- Նորարար և ստեղծագործ թիմում աշխատելու հնարավորություն։
2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից արտադրված պրեմիում դասի արևային վահանակներ, փոխակերպիչներ և կուտակիչներ։
Արևային ընկերությունը եկել է նոր խոսքով, նոր մոտեցումներով ու այն տեսլականով, որ անհրաժեշտ է Հայաստանում ամրապնդել այլընտրանքային էներգետիկ անվտանգության հնարավորությունները: Մենք առաջարկում ենք այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունքում հասնել բնական գազի նկատմամբ առավելության: