Միջազգային կապերի մասնագետ
Եուրո Մոտիվ ՍՊԸ
Նկարագրություն
Import Auto ընկերությունը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող Միջազգային կապերի մասնագետ, ով կկառավարի համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ և կապահովի միջազգային գործարքների արդյունավետ ընթացքը։
Պարտականություններ
-
Հաղորդակցվել արտասահմանյան գործընկերների, աճուրդների, մատակարարների և լոգիստիկ ընկերությունների հետ։
-
Վարել գործնական նամակագրություն անգլերեն լեզվով։
-
Ստանալ և մշակել առևտրային առաջարկներ, պայմաններ և փաստաթղթեր։
-
Կառավարել միջազգային համագործակցության ընթացիկ հարցերը և պահպանել գործընկերային հարաբերությունները։
-
Աջակցել ընկերության միջազգային նախագծերի իրականացմանը։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն (նախընտրելի է միջազգային հարաբերությունների, լեզուների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում)։
-
Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
-
Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
Համակարգչային ծրագրերի (MS Office, Google Workspace) լավ իմացություն։
-
Բանակցելու, կազմակերպելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։
-
Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
• Մրցունակ աշխատավարձ։
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
• Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր։
• Միջազգային գործընկերների հետ աշխատելու փորձ։
• Ընկերական և աջակցող թիմ։
Աշխատանքային օրեր և ժամեր` 11:00-20:00