Միջազգային համագործակցության մասնագետ (International Partnership Manager)
Ալեքս Տեքստիլ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու International Partnership Manager, ով կմիանա թիմին՝ ապահովելու ընկերության միջազգային գործընկերային կապերի զարգացումը և ընդլայնումը։
Պարտականություններ
- Գործընկերային կապերի ձևավորում և զարգացում միջազգային շուկաներում,
- Նոր գործընկերների որոնում և բանակցությունների վարում,
- Ընկերության ներկայացում միջազգային ցուցահանդեսներում, բիզնես հանդիպումներում և առցանց հարթակներում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բիզնես, մարքեթինգ կամ հարակից ոլորտներում),
- Անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը՝ ցանկալի):
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: