Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Միջազգային բեռնափոխադրումների մենեջեր (գրասենյակային աշխատանք)

Clever Logistics & Transport LLC

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
22.11.2025

Նկարագրություն

Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ ՍՊԸ-ն համալրում է իր մենեջերների թիմը։

Եթե Դուք համապատասխանում եք ներքոնշյալ պահանջներին, ապա կարող եք դիմել։

Աշխատավարձը՝ ստաբիլ + տոկոսներ , աճող և մրցակցային ՝ կախված կատարած աշխատանքի պլանային արդյունքներից։

Պարտականություններ

  • Բեռնափոխադրման ծառայության արժեքների հաշվարկների իրականացում,
  • Շուկայի անընդհատ վերլուծություն,
  • Մրցակցային, արդյունավետ գնագոյացում և վաճառքի իրականացում ընկերության սեփական ծառայությունների ուղղությամբ,
  • Բեռնափոխադրման ոլորտի այլ մասնագիտական գործառույթներ (որոնց ընկերությունը սովորեցնում է),
  • Ներկրող և արտահանող ընկերությունների հետ կապի հաստատում, պահպանում, բանակցությունների վարում,
  • Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում, հետևողական վարում,
  • Հաճախորդների որոնում տարբեր հարթակների օգնությամբ,
  • Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Մաթեմատիկայի և պատկերացման հետ առընչվող ունակություններ,
  • Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն,
  • Հաղորդակցման մասնագիտացված հմտություն, ակտիվություն, ճարպկություն, արագ կողմնորոշվելու ունակություն, տրամաբանություն և կրեատիվություն,
  • Թիմային աշխատակից լինելու հմտություններ,
  • Բիզնես ոլորտի հաճախորդներին սպասարկելու ունակություն և փորձ,
  • Ֆեյսբուք, Ինստագրամ, Լինքդին հարթակների և այլ մարքեթինգային գործիքների իմացությունը ցանկալի է,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Ցանկալի է աշխարհագրության ընդհանուր իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը մշտական է։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից–ուրբաթ՝ 10.00 -19.00։

Ընկերության մասին
address
Հասցե
Գյուլբենկյան 43
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
0037410223177

«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում