Mid level IT Systems & Network Engineer
Այթի Սուփորթ ՍՊԸ
Ընդհանուր նկարագրություն
(Անգլերեն՝ գրավոր և բանավոր լավ իմացությունը պարտադիր է)
Փնտրում ենք Mid level IT Systems & Network Engineer, որը կմիանա մեր թիմին և կմասնակցի մեր հաճախորդների և ներքին միջավայրերի տեխնիկական սպասարկման և ՏՏ ենթակառուցվածքների կառավարման աշխատանքներին։
Դերը ենթադրում է գործնական աշխատանք ՏՏ ենթակառուցվածքների ամենօրյա կառավարման, սպասարկման, խնդիրների ախտորոշման և բարելավման ուղղություններով։ Ինժեները կաշխատի սերվերային և ցանցային ենթակառուցվածքների, վիրտուալացման, ամպային ծառայությունների, վերջնական սարքերի, անվտանգության, պահուստավորման և հեռահար հասանելիության համակարգերի հետ։
Իդեալական թեկնածուն պետք է կարողանա ինքնուրույն իրականացնել ենթակառուցվածքի սովորական տեխնիկական աշխատանքներն ու լուծել տեխնիկական խնդիրները, համակարգված կերպով ուսումնասիրել խնդիրների պատճառները, անվտանգ իրականացնել փոփոխություններ և անհրաժեշտության դեպքում բարդ խնդիրները փոխանցել senior մասնագետներին։
Քանի որ IT Support LLC-ն աշխատում է տարբեր կազմակերպությունների և տեխնոլոգիական միջավայրերի հետ, ինժեները պետք է լինի ճկուն, պատրաստ լինի աշխատել տարբեր հարթակների հետ և կարողանա մասնագիտական աշխատանք կատարել ինչպես հեռավար, այնպես էլ տեղում։
Հիմնական պարտականություններ
1. ՏՏ ենթակառուցվածքների և համակարգերի կառավարում
- Կառավարել, սպասարկել և troubleshoot անել ՏՏ ենթակառուցվածքները և համակարգերը։
- Իրականացնել համակարգերի պարբերական սպասարկում, կարգավորումներ, թարմացումներ և անհրաժեշտ փոփոխություններ։
- Վերահսկել համակարգերի աշխատանքը, ուսումնասիրել միջադեպերը և լուծել կրկնվող տեխնիկական խնդիրները։
2. Ցանցային ենթակառուցվածք և կապակցվածություն
- Սպասարկել և troubleshoot անել LAN/WAN, wireless, firewall, VPN և remote-access միջավայրերը։
- Աջակցել ցանցային փոփոխություններին, կապի խնդիրների լուծմանը, ենթակառուցվածքի ընդլայնմանը և նոր համակարգերի ներդրմանը։
3. Անվտանգություն, պահուստավորում և հուսալիություն
- Աջակցել endpoint security-ի, հասանելիության վերահսկման, համակարգերի hardening-ի և անվտանգության մոնիթորինգի գործընթացներին։
- Կառավարել և վերահսկել backup գործընթացները, անհրաժեշտության դեպքում աջակցել տվյալների և համակարգերի վերականգնմանը, disaster recovery և business continuity աշխատանքներին։
4. Cloud, վերջնական սարքեր և ՏՏ աջակցություն
- Աջակցել cloud ծառայություններին, օգտվողների հաշիվներին, աշխատանքային համակարգիչներին, laptops-ին, virtual desktops-ին, printers-ին և այլ ՏՏ համակարգերին։
- Տրամադրել Level 2 հեռավար և տեղում տեխնիկական աջակցություն և լուծել escalation ստացած ենթակառուցվածքային խնդիրները։
5. Նախագծեր և փաստաթղթավորում
- Մասնակցել ՏՏ ենթակառուցվածքների ներդրման, միգրացիայի, արդիականացման և գրասենյակների տեխնիկական նախագծերին։
- Պահպանել տեխնիկական փաստաթղթերը, սպասարկման գրանցումները և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Պահանջվող փորձ և հմտություններ
Պարտադիր
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ ՏՏ ենթակառուցվածքների, systems administration-ի կամ network administration-ի ոլորտում։
- Windows Server-ի, Active Directory-ի, Group Policy-ի, DNS-ի և DHCP-ի հետ գործնական աշխատանքային փորձ։
- Վիրտուալացման գործնական փորձ՝ VMware ESXi/vSphere և/կամ Microsoft Hyper-V։
- TCP/IP, VLAN, routing, NAT, VPN և WAN տեխնոլոգիաների լավ իմացություն։
- Routers, switches, firewalls և enterprise Wi-Fi միջավայրերի հետ աշխատանքային փորձ, ցանկալի է՝ MikroTik, Sophos, Ubiquiti/UniFi և/կամ Cisco։
- Backup/recovery, endpoint protection և infrastructure monitoring լուծումների հետ աշխատանքային փորձ։
- Microsoft 365 և/կամ Google Workspace-ի հետ աշխատանքային փորձ։
- Linux-ի բազային administration և troubleshooting հմտություններ։
- Ուժեղ troubleshooting, վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
- Ինքնուրույն աշխատելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու և տեխնիկական աշխատանքը պատշաճ փաստաթղթավորելու կարողություն։
Ցանկալի է
- VMware vSphere / ESXi կամ Microsoft Hyper-V-ի administration-ի փորձ։
- Veeam կամ այլ enterprise backup հարթակների փորձ, ինչպես նաև Synology/NAS/storage միջավայրերի իմացություն։
- Zabbix, PRTG կամ նմանատիպ monitoring հարթակների հետ աշխատանքային փորձ։
- Microsoft Entra ID / Azure, IP PBX/IP phones, site-to-site VPN և multi-site միջավայրերի փորձ։
- PowerShell, Bash կամ այլ scripting/automation գործիքների իմացություն։
- EDR/XDR, SIEM, vulnerability management, ITIL և/կամ ISO 27001-ի վերաբերյալ գիտելիքներ։
- Համապատասխան vendor certifications և MSP/IT outsourcing միջավայրում նախկին աշխատանքային փորձ։
Տեխնիկական հմտությունների ամփոփում
- Servers: Windows Server, Active Directory, Group Policy, DNS, DHCP
- Virtualization: VMware ESXi/vSphere, Hyper-V
- Networking: TCP/IP, VLAN, Routing, NAT, VPN, WAN, Firewalls, Wi-Fi
- Network Equipment: MikroTik, Sophos, Ubiquiti/UniFi, Cisco
- Cloud: Microsoft 365, Entra ID/Azure, Google Workspace
- Backup & Monitoring: Veeam/equivalent, Synology/NAS, Zabbix/PRTG
- Security: MFA, Endpoint Protection, EDR/XDR, Access Control
- Systems: Windows, Linux, macOS, Virtual Desktops
Անձնական հատկանիշներ
- Վերլուծական, գործնական և համակարգված մոտեցում խնդիրների լուծմանը։
- Պատասխանատու և տեխնիկական խնդիրների ամբողջական լուծման համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։
- Անվտանգության նկատմամբ ուշադիր, կազմակերպված և նախաձեռնող մոտեցում։
- Հստակ և մասնագիտական հաղորդակցություն տեխնիկական և ոչ տեխնիկական օգտվողների հետ։
- Ճկունություն և նոր տեխնոլոգիաներ ու տարբեր աշխատանքային միջավայրեր արագ սովորելու պատրաստակամություն։
Հաջողության չափանիշներ
- Հանձնարարված ՏՏ ենթակառուցվածքների հուսալի և անվտանգ աշխատանք։
- Level 2 ենթակառուցվածքային և տեխնիկական խնդիրների արագ և արդյունավետ լուծում։
- Խնդիրների կանխարգելիչ բացահայտում և ենթակառուցվածքի գործնական բարելավումներ։
- Համակարգերի, ցանցերի, backup-ի և տեխնիկական փաստաթղթերի պատշաճ սպասարկում։
- Մասնագիտական աշխատանքային մոտեցում և արդյունավետ համագործակցություն IT Support-ի թիմի հետ։
Աշխատավարձ և լեզու
Աշխատավարձ ամիս՝ $900–$1,400 (ներառյալ հարկերը) կախված փորձից, տեխնիկական հմտություններից և պատասխանատվության մակարդակից։
Անգլերեն՝ գրավոր և բանավոր լավ իմացությունը պարտադիր է՝ միջազգային հաճախորդների, մատակարարների և տեխնիկական թիմերի հետ հաղորդակցության համար։
Founded in 2012 by a team of IT professionals, "IT Support" LLC (ITS) is specialized in providing professional IT consulting and outsourcing services. The specialists of ITS have a long-term experience in designing and maintaining a wide spectrum of IT systems for different types of organizations.
The key to the company's success is maintaining a close and efficient working relationship with customers, understanding their objectives, ensuring modern, best possible and timely solutions to their needs for achieving maximum benefits from their operations.