Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մեխանիկ-փականագործ

Արզնի Թռչնաֆաբրիկա

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 10.06.2025
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 250,000-350,000
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Աշխատանք ժամանակակից թռչնաֆաբրիկայում, ամեն օր բարելարվող պայմաններ։

Պարտականություններ

  • Ապահովել սարքավորումների անխափան աշխատանքը, դրանց ճիշտ շահագործումը, ժամանակին որակյալ վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը,
  • Հետազոտել սարքավորումների, առանձին դետալների աշխատանքային պայմանները՝ դրանց վաղաժամ մաշվածության պատճառները պարզելու համար,
  • Հաստոցի և հոսքագծերի կառավարում,
  • Հաստոցի և հոսքագծերի սպասարկում ըստ տեխնիկական ռեգլամենտի,տեխ․ մատյանի վարում,
  • Հետևել սարքավորման և հոսքագծերի ամենօրյա մաքրման աշխատանքներին ըստ տեխնիկական անձնագրի,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից հրահանգված անհատական, ծառայողական հանձնարարությունները:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Կարգապահությունը նույնպես պարտադիր է
  • Չծխելը խրախուսվում է,
  • Առանց վատ սովորությունների,
  • Պատասխանատվություն, արագ սովորելու ունակություն, ուշադրություն,
  • Թիմում աշխատելու հմտություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի Արզնի-Աբովյան խճ 5/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
098332266

«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում