Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մեխանիկ

ASEDL LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
03.08.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ջրվեժի ապակյա կոնստրուկցիաների գործարանի տեխնիկական սպասարկման թիմը փնտրում է մեխանիկի:

Պարտականություններ

  • Կատարում է մեխանիկի տարբեր տեսակի մասնագիտական աշխատանքներ
  • Իրականացնում է հաստոցների վերանորոգում
  • Կատարում է սարքավորումների, հաստոցների և հոսքագծերի տեխնիկական սպասարկում
  • Ապահովում է արտադրական հաստոցների, սարքերի, հոսքագծի անխափան աշխատանքը և հետևում է դրանց ճիշտ և կայուն շահագործմանը
  • Տրամադրում է առաջացած խնդիրների կանխարգելմանն ուղղված լուծումներ
    Հանդես է գալիս արտադրական հաստոցների արտադրողականության և շահագործման օպիտամալացմանն ուղղված առաջարկներով
  • Հետևում է Ընկերության աշխատանքի անվտանության կանոններին

Պահանջներ

  • Մեխանիկի/փականագործի մասնագիտական աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտի
  • Արտադրական հաստոցների ճիշտ աշխատանքի նորմերի իմացություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում