Մեխանիկ
PROFAL LLC
Նկարագրություն
«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է մեխանիկի՝ մետաղական արտադրամասի սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։
Պարտականություններ
- Մետաղական արտադրամասի արտադրական սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում։
- Կտրող, ծակող, ծռող, խառատային, ֆրեզերային և այլ հաստոցների անսարքությունների հայտնաբերում ու վերացում։
- Եռակցման սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում։
- Մեխանիկական դետալների և հանգույցների վերանորոգում։
- Սարքավորումների պարբերական ստուգում և տեխնիկական վիճակի վերահսկում։
Պահանջներ
- Մեխանիկի աշխատանքային փորձը պարտադիր է։
- Մետաղական արտադրամասի սարքավորումների հետ աշխատելու գիտելիքներ և փորձ։
- Տեխնիկական խնդիրները հայտնաբերելու և լուծելու ունակություն։
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։