Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մեխանիկ

Veled Group

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
14.11.2026

Նկարագրություն

Veled Group ընկերությունը, որը զբաղվում է ապակե կոնստրուկցիաների արտադրությամբ, աշխատանքի է հրավիրում մեխանիկի՝ արտադրական սարքավորումների տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի ապահովման համար։

Պարտականություններ

  • Արտադրական սարքավորումների տեխնիկական սպասարկում և աշխատանքի վերահսկում։
  • Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերացում։
  • Սարքավորումների ընթացիկ և կանխարգելիչ վերանորոգման իրականացում
  • Սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում
  • Անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի պահանջի ներկայացում
  • Արտադրության աշխատակիցների հետ համագործակցություն՝ տեխնիկական խնդիրների լուծման նպատակով։

Պահանջներ

  • Մեխանիկի աշխատանքային փորձ
  • Տեխնիկական մտածողություն և գործնական հմտություններ
  • Անսարքությունները արագ հայտնաբերելու և վերացնելու ունակություն։
  • ⁠Պատասխանատվության բարձր զգացում
  • Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Արտադրական սարքավորումների սպասարկման և վերանորոգման փորձը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
  • Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00։
  • Աշխատանքի կազմակերպում՝ հետագայում հնարավոր է անցում հերթափոխային գրաֆիկի։
  • Աշխատավարձ՝ սկսած 250,000 դրամից՝ կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից։
  • Աշխատավայր՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։

Ընկերության մասին
address
Հասցե
Ծովակալ Իսակովի պողոտա 52/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 43 404023

Veled Group ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում