Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
03.08.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, որը ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է աշխատակից իր ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Վերահսկել և համակարգել մեքենա-մեխանիզմների և սարքավորումների աշխատանքները;
  • Կազմակերպել սարքավորումների վերանորոգման և պլանային ստուգումների գրաֆիկներով սահմանված ժամկետներով աշխատանքների կատարումը;
  • Իրականացնել կանխարգելիչ և ընթացիկ վերանորոգումների համար անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի, գործիքների պատվերների ժամանակին նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում սարքավորումների, պահեստամասերի տեխնիկական անձնագրերի և մասնագրերի կազմում;
  • Իրականացնել տեխնիկական վերահսկողություն մեքենա-մեխանիզմների և սարքավորումների վիճակի, աշխատանքային ռեժիմների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շահագործման պայմանների նկատմամբ, կատարել անհրաժեշտ հրահանգների մշակում ու տեղայնացում;
  • Կազմակերպել սարքավորումների հաշվառումն ու գույքագրումը, հետևել ոչ պիտանի սարքավորումների դուրս գրման անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացին;
  • Կազմել հաշվետվություններ, վերահսկել վառելիքի և քսայուղերի ծախսերն և չափաբաժինները, կատարել մեքենա-մեխանիզմների և սարքավորումների վթարված և վնասված պահեստամասերի պատճառների ուսումնասիրություն;
  • Հետևել աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանության կանոնների և նորմերի պահպանումը:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Մեքենա-մեխանիզմների վերանորոգման, տեխնիկական սպասարկման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների, ստանդարտների և հրահանգների իմացություն
  • Սարքավորումների տեխնիկական բնութագրերի, շահագործման առանձնահատկությունների, կանոնների իմացություն
  • Շահագործման ձեռնարկների, տեխնիկական անձնագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի կազմման կարգի և կանոնների իմացություն
  • Համակարգչային գիտելիքների (MS Word, Excel) ծրագրերի իմացություն
  • Թիմային աշխատանք
  • Պատասխանատվության զգացում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Կարգապահություն և բարձր պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV ստորև էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Մեխանիկ: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
033144748

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում