Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչնդայզեր

AL-TA GROUP

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
04.07.2025

Նկարագրություն

“ԱԼ-ՏԱ Գրուպ” ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մերչենդայզերի:

Պարտականություններ

  • Վաճառակետերում ապրանքի ամբողջ տեսականու առկայության վերահսկում,
  • Վաճառակետերում ապրանքների դասավորվածության ապահովում՝ համաձայն ընկերության չափանիշների,
  • Վաճառակետերում պրոմո ակցիաների իրականացում և տեղաբաշխում,
  • Վաճառքի կետերում գովազդային նյութերի ապահովում,
  • Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ գործարար հարաբերությունների հաստատում,
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում,
  • Վաճառակետերում մարքեթինգային սարքավորումների արդյունավետ օգտագործման կազմակերպում և վերահսկում,
  • Վաճառակետերում ապրանքների ժամկետների հետևում, ինչպես նաև գնապիտակների առկայության և ճշտության վերահսկում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • Կիրթ խոսք,
  • Արագ կոմնորոշվելու կարողություն,
  • Վարորդական իրավունքի և անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում