Մերչենդայզեր (Գեղարքունիքի մարզ)
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Նկարագրություն
«Apache Group» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Մերչենդայզերի պաշտոնում։
Հիմնական պարտականություններ
- Այցելել ընկերության վաճառակետերը՝ համաձայն հաստատված երթուղու։
- Ապահովել արտադրանքի ամբողջական տեսականու առկայությունն ու պատշաճ ներկայացվածությունը։
- Վերահսկել ապրանքների դասավորվածությունը՝ ընկերության մերչենդայզինգի ստանդարտներին համապատասխան։
- Տեղադրել և թարմացնել գովազդային նյութերը, ապահովել պրոմո ակցիաների պատշաճ իրականացումը։
- Վերահսկել ապրանքների մնացորդները և պիտանելիության ժամկետները։
- Ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- B կարգի վարորդական իրավունքի և անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
- Աշխատանքային փորձը համանման պաշտոնում կդիտվի որպես առավելություն։
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) կամ կապ հաստատեք մեզ հետ 095 771-771 հեռախոսահամարով։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։